Կանխատեսում տալը տնտեսապես բավականին դժվար է վեց ամսվա համար. Կարեն Կարապետյան
Կառավարության ծրագրում մենք հստակ ձևակերպել ենք աշխատատեղերի վերաբերյալ մեր մոտեցումները՝ ասելով, որ արդար, հավասար պայմաններ ստեղծելով բիզնեսը, գործարար աշխարհը զարգանալու է, որը հենց աշխատատեղ ստեղծողն է,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե կառավարության ծրագրում չկար աշխատատեղերի հետ կապված ինչպիսի մոտեցում, տեսլական կա կառավարությունում:
Ամբողջ ծրագիրն ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսի համար ազատ պայմաններ ստեղծելուն, չխոչընդոտելուն, որը կբերի աշխատատեղերի ստեղծման: Կ. Կարապետյանի խոսքով, կառավարության ծրագրով նախատեսվածն իրականացնելու դեպքում կլինի աշխատավարձերի աճ, շուկայի աշխուժություն:
«Կանխատեսում տալը տնտեսապես բավականին դժվար է վեց ամսվա համար, էկոնոմիկան, տնտեսությունը իներտ համակագ են»,- նշեց կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով նախընտրական ժամանակահատվածը, ակնկալում են որոշալի պասիվություն, սպասումներ հասարակության կողմից՝ ինչպես կլինի, կընտրվեն, չեն ընտրվի:
«Ընդհանրապես, բազմաթիվ երկրներում կան կառավարության ծրագրեր, որտեղ թվեր չկան, իրենք ասում են՝ որակապես ուր են շարժվում: Ժամանակը ցույց կտա, արդյունքում ինչ կկատարվի: Իրականում այնպես չէ, որ եթե թվեր չկան, ծրագիրն անորակ է, տակը միտք չկա, իմաստ չկա, հորիզոն չկա»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան