Անցյալում են նենգության, չարության ժամանակները. Էդուարդ Շարմազանով
Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության, ներողամտության կրող, քան զոռբայության և նենգության կրող: Որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն, բիրտություն՝ ես դրան դեմ եմ,- Ազգային ժողովում լրագրողների հարցերին՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի և նրա՝ այսօրվա արձագանքի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Մենք, այո, թատրոնի, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, անցյալում են նենգության, չարության ժամանակները, հույս ունեմ՝ ներկան, ապագան կլինի սիրով և ներողամտությամբ»:
Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր. «Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա, ներող ա, որ ամբողջ քաղաքական հանրությունն էլ իմանա: Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա ու ներող ա: Ես բոլորին ներում եմ: Ես դրանք մոռացել եմ ու ներել»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը հնարավոր է համարում իր վերադարձը քաղաքականություն
- Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ. Էդուարդ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան