Լևանդովսկին, Ռոբբենն ու Ռիբերին կերկարաձգեն պայմանագրերը «Բավարիայի» հետ
Մյունխենյան «Բավարիան» պայմանավորվել է միանգամից 3 խաղացողների հետ։ Վետերան կիսապաշտպաններ Արյեն Ռոբբենի ու Ֆրանկ Ռիբերիի գործող պայմանագրերն ուժի մեջ էին մինչև 2017 թ. ամառը։ Isport.ua-ն տեղեկացնում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը հոլանդացու ու ֆրանսիացու հետ ևս երկու տարվա պայմանագրեր կկնքի՝ մինչև 2019 թ. ամառը։
Լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին մյունխենցիների հետ կապված է մինչև 2019 թ. պայմանագրով, սակայն «Ռեալի» ոտնձգություններից ֆուտբոլիստին զերծ պահելու համար Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա խաղացողին՝ մինչև 2021 թ. ժամկետով ու տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում