Խոսեպ Գվարդիոլա. «Հույս ունեմ, որ Ագուերոն երկար կմնա «Մանչեսթեր Սիթիում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումից առաջ շեշտել է, որ գոհ է Սերխիո Ագուերոյի խաղից։ Իսպանացի մասնագետը հերքել է լուրերը, որ արգենտինացին կարող է հեռանալ թիմից։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հստակեցնել իրավիճակը, ես շատ գոհ եմ Ագուերոյից ու հույս ունեմ, որ երկար կկարողանա մնալ ակումբում,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ողջ սրտով ուզում եմ, որ Ագուերոն մնա «Մանչեսթեր Սիթիում»։ Սերխիոն յուրահատուկ խաղացող է, բնածին հարձակվող, ով կարողանում է գրավել մրցակիցների դարպասները։ Չպետք է մոռանալ, որ արգենտինացին «քաղաքաբնակների» կազմում գործնականում յուրաքանչյուր խաղում գոլ է խփում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում