Կասիլյաս. «Ես չեմ հեռացել Իսպանիայի հավաքականից»
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ուրախ կլինի կրկին ներկայացնել իր երկրի հավաքականը։ Նա եվրոպացիների շրջանում ռեկորդակիր է ազգային թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով՝ 167։ Նրան է պատկանում նաև համաշխարհային ռեկորդը հավաքականում «չոր» հանդիպումների քանակով՝ 107։ Վետերանը, սակայն, «Եվրո-2016»-ից հետո չի հրավիրվել ազգային թիմ։
«Ես չեմ հեռացել հավաքականից ու չեմ հաղորդել, որ ավարտում եմ ելույթներս,- վստահեցրել է Կասիլյասը։- Լոպետեգին այլ խաղացողների է հրավիրում, և ես պետք է հարգեմ նրա որոշումը։ Մենք այդ ամենը քննարկել ենք, որովհետև ընկերներ ենք։ Խուլենն ընտրեց դե Հեային, և ես լիովին աջակցում եմ նրան։
Սակայն ես միշտ հասանելի կլինեմ, եթե հրավիրվեմ։ Իսպանիայի հավաքականում հանդես գալու համար դու պետք է լավ հանդես գաս ակումբում, և ես այդ մասին միշտ եմ ասել»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը 8 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի առաջնությունում, որոնցից 5-ում անառիկ է պահել իր դարպասը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում