ԵՄ-ն Հալեպում հումանիտար դադարի վերսկսման կոչ է արել
Եվրամիությունը կոչ է արել սիրիական իշխանություններին և նրանց դաշնակիցներին վերսկսել հումանիտար դադարը Հալեպում՝ քաղաքի արևելյան հատված հրատապ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորություն ունենալու համար: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և մարդասիրական օգության ու ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի համատեղ հայտարարությունում:
«Մենք կոչ ենք անում տրամադրել աջակցության մասին նամակ, որպեսզի թույլ տան քաղաք մտնել մի քանի գործակալությունների կողմից կազմված շարասյուների, ինչպես նախատեսվում է օգնության մատակարարման ՄԱԿ-ի հոկտեմբերյան ծրագրով»,- հայտարարել են Մոգերինին ու Ստիլիանդիսը։
Նրանք նշում են, որ հակամարտող բոլոր կողմերը պետք է դադարեցնեն Հալեպում քաղաքացիական շրջանների ու բժշկական հաստատությունների գնդակոծությունները. «Կանխամտածված հարձակումները քաղաքացիական և բժշկական ենթակառուցվածքի վրա հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն»:
Հարակից հրապարակումներ`
- Հումանատար դադարը Հալեպում երկարացվել Է
- ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտևի չորս օր
- Հալեպում «հումանիտար դադար» է