Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների անունները հայտնի են
Այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 57 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, ով եզրափակչում առավելության հասավ Գոռ Գրիգորյանի նկատմամբ
65 կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Նարեկ Սիրունյանը` եզրափակչում հաղթելով Արտակ Հովհաննիսյանին:
74 կգ քաշային կարգի եզրափակչում մրցեցին Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կոջոյանը: Համառ պայքարում հաղթող դարձավ Գրիգորյանը:
97 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ հաղթողի հիմնական հավականորդ Գեորգի Կետոևը` եզրափակչում առավելության հասնելով Շամիր Աթյանի նկատմամբ, ով բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ 61կգ քաշային կարգում հաղթել էր Վոլոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ՝ Խաչատուր Պապիկյանը, 86 կգ՝ Վահե Թամրազյանը և 125 կգ՝ Լևան Բերիանիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում