«Ալաշկերտը» դեռ կշարունակի մարզել Սերգեյ Էրզրումյանը
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում «Փյունիկից» կրած պարտությունից հետո Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց գլխավոր մարզչի: Հանդիպումից հետո ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը պահանջել էր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը, ով հեռացել էր` իր հետ տանելով իր մարզչական շտաբը:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին», իսկ 3 օր անց` հոկտեմբերի 30-ին, 12-րդ տուրի շրջանակներում ուժերը կչափի «Փյունիկի» հետ:
Panorama.am-ը «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունից տեղեկացավ, որ այս, ինչպես և նախորդ հանդիպմանը` թիմը կշարունակի նախապատրաստել Սերգեյ Էրզրումյանը:
«Խաղերը խիտ գրաֆիկով են գնում: Հոկտեմբերի 30-ին կայանալիք խաղից հետո չի բացառվում, որ գլխավոր մարզչի հարցում նորություն լինի»,- ասաց «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում