Անդրիասյանին ու Ղարամյանին կես միավոր է բաժանում առաջատարից
Տեղի են ունեցել «Corsican Circuit 2016» շախմատի մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է Chessfed.am-ը, Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Անտոն Կորոբովի հետ, իսկ Տիգրան Ղարամյանը հաղթել է Բիլել Բելանշեին: 6-րդ տուրում Անդրիասյանն ու Ղարամյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Բոգդան-Դանիել Դեաչը, ով վաստակել է 5 միավոր: Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանն իրենց ակտիվում գրանցել են 4.5-ական միավոր և կիսում են 2-9-րդ հորիզոնականները:
Ավելացնենք, որ «Corsican Circuit 2016» մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր: Այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում