Աղձքի դամբարանի ծրագիրը կավարտվի 2017 թ. աշնանը
Աղձքի դամբարանի վերանորոգման, վերականգնման, թանգարայնացման աշխատանքների ծրագիրը սկսվել է 2014 թվականից ու շարունակվելու է մինչև 2017 թվականի աշուն,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց, որ ծրագրի իրականացման համար 2014 թվականին տրամադրվել է 15 միլիոն դրամ, 2015-ին և 2016-ին՝ 17 միլիոն, 2017-ի համար նույնպես նախատեսված է 17 միլիոն դրամ:
Ըստ նախարարի ներկայացման՝ խոսքը վերաբերում է 4-րդ դարի Արշակունիների դամբարանի մասին, պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, համապատասխան ուսումնասիրություններ կատարել:
Պատգամավոր Արագած Ախոյանն անդրադարձավ փաստին, որ դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝ մասունքներով: Նա առաջարկեց երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա լինեն նաև պետական այրեր ու միասին հանդիսավոր բացել այն, մտածել հետագա անելիքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Աղձքում Արտաշիսյան և Արշակունյաց արքաների մասունքներն են գտել
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին