Դեկտեմբերին Համբուրգում կորոշվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին. Հայտարարություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն տարածաշրջանային եռօրյա այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Համանախագահները քննարկել են տևական խաղաղության հաստատմանը միտված առարկայական բանակցությունների անցկացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային առաջարկները: Նախագահներից յուրաքանչյուրը արտահայտել է իր տեսակետը այն մասին, թե ինչպես պետք է առաջ շարժվել կարգավորման գործընթացում: Նախագահները նաև վերահաստատել են իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում, որի գործառնական մանրամասները դեռևս քննարկվում են»:
Latest Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group https://t.co/YQ89PKMnLz #Armenia #Azerbaijan https://t.co/YQ89PKMnLz
— OSCE (@OSCE) October 26, 2016
Համանախագահները նշում են, որ այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, Արտաքին գործերի նախարարների, Հայաստանի նորանշանակ Պաշտպանության նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, որոնց նպատակն է եղել «քննարկել ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո տիրող իրավիճակը, ինչպես նաև հստակեցնել կողմերի դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ»:
«Հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են, որ տեղերում տիրող իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ: Համանախագահները ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ընթացող բանակցությունների հիմնաքարն է, և ընդգծել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների ամբողջական կատարման կարևորությունը», - ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները ծրագրում են հանդիպել Արտաքին գործերի նախարարներին, ներառյալ Համբուրգում ս.թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով:
«Նման երկխոսությունը ամենաբարձր մակարդակով անհրաժեշտ է կարգավորման հասնելու նպատակով առաջընթաց արձանագրելու համար», - նշում են Մինսկի խմբի համանախագահները: Երեք դեսպանները նաև հանդիպումներ են ունեցել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու անհետ կորած անձանց վերաբերյալ տվյալների փոխանակման հետ կապված հարցերը, ինչը վայելում է համանախագահների աջակցությունը: Հիշեցնենք, որ նախօրեին երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել էր Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ տարածված հաղորդագրության, զրուցակիցները քննարկել էին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում կարևորվել էր բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Հարակից հրապարակումներ`
- Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները
- Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք
- Ջեյմս Ուորլիքը խոսել է Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին