Ստամբուլահայ կոմպոզիտոր Խրիմյանը քայլերգ է գրել հեղաշրջման փորձի մասին
Թուրքիայում բնակվող հայ կոմպոզիտոր Ջերրի Խրիմյանը քայլերգ է գրել` նվիրված Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալմանը և ժողովրդի հաղթանակին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «F5haber.com»-ին Խրիմյանը պատմել է, որ անձամբ է ականատես եղել Ստամբուլում այդ գիշեր տեղի ունեցող իրադարձություններին և տեսել է զինվորականների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժանությունները:
Իր գրած քայլերգը Ստամբուլում ապրող քրիստոնիայի հայացքն է՝ հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցածին: Երգահանը պատմել է, որ քայլերգի բառերը սկսել է գրել հենց այդ գիշեր՝ դեպքի վայրից տուն վերադառնալուց հետո: Ավելի ուշ երաժշտություն է գրել բառերի համար:
Խրիմյանը ցանկություն է հայտնել, որ իր ստեղծագործությունը հնչեցնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ որևէ պետական միջոցառման ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ կատարվեց, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվեց: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Շտայնմայեր․ Հետաքննություններն անհրաժեշտ են Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ազատվել աշխատանքից
- Թուրքիան նախատեսում է կառուցել 174 բանտ՝ հեղաշրջման փորձից հետո բանտերի սղության պատճառով
- Ստամբուլում հեղաշրջման փորձի հետ կապված խուզարկությունները շարունակվում են
- Հաքան Շյուքյուրը մեղադրվում է հեղաշրջման փորձին մասնակցության մեջ
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
- Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար
- Թուրքիայում ազատ են արձակել հեղաշրջման փորձի մեջ կասկածվող 758 ձերբակալվածի
- Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
- Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան