Հռոմի պապի անակնկալ նվերները՝ վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգևատրել է հայ վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանին, ով ստեղծել էր իր ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա: Արվեստագետը Հռոմի Սրբազան Քահանայապետին նվերը հանձներ էր Հայաստանի այցի ժամանակ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են վերջինիս կողմից»,- գրել է Էդուարդ Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է:
Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան