Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացվի 1,5 մլն դրամ
Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կառավարությունը հատկացվեց 10 մլն դրամ:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդհանուր առմամբ, Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն:
Հատկացված միջոցներից վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացուն` 700 հազար դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
- Ոչ ճիշտ կայանումը, որպես Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառ՝ կարելի է բացառել
- Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 8-ը շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցներում
- ԱՆ. Բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել
- Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան