Նաիրիտցիները չորս ամսվա աշխատավարձն են պահանջում
Նաիրիտցիներն այսօր կառավարության շենքի դիմաց էին եկել ոչ միայն գործարանի վերագործարկման պահանջով: Նրանց աշխատավարձերը կրկին սկսել են չվճարել, հոկտեմբերը ներառյալ նրանք չորս ամիս աշխատավարձ չեն ստացել:
Գործարանի Արհեստակացական կոմիտեի նախագահի խոսքով, 260 հոգի աշխատանքի է գալիս՝ հաշվապահ, անվտանգության աշխատակիցներ, պահականեր և այլն: Ճիշտ է գործարանը արտադրանք չի տալիս, բայց նրանք իրենց գործը անում են:
«Մինչև հիմա աշխատավարձը մեզ տվել են Որոտանի Կասկադի գումարներից, որոնք բանկում դրած են: Տոկոսները վերցրել, մեզ աշխատավարձ են տվել: Հիմա էդ աղբյուրը փակված է»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց գործարանի Արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Կառավարության ներկայացուցիչները նաիրիտցիներին խնդրել են սպասել: Նրանք էլ ընդառաջել են:
«Վաղը և երկուշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին կգնանք նախարարի ու կամ աշխատակազմի մոտ, կիմանանք կատարած քայլերի մասին: Դրանից հետո մեր ծրագրած քայլերը կարգով կանենք, թե անկարգ կանենք, բոլորս միասին կորոշենք»,-ասաց նա:
Թադևոսյանը նշեց, որ իրենք համբերատար են, 70 օր սպասել են, 2 օր էլ կսպասեն:
«Նաիրիտի ապագան լավ է երևում, թունելի վերջում լույս է երևում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողովներ ստեղծելով օգուտ չկա
- «Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրիտցիները որոշել են օրումեջ բողոքի ցույցեր անել. «Առավոտ»
- Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
- Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից
- Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին
- «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրող կա. նախկին տնօրեն
- «Նաիրիտ»-ը վերագործարկելը ոչ մեկին չի հետաքրքրում. Նախարար Յոլյան
- Նաիրիտցիները վերսկսում են ակցիաները՝ մեկ այլ պահանջով
- Նաիրիտցիները այժմ էլ պահանջում են գործարանի վերագործարկում (տեսանյութ)
- Նաիրիտցիների աշխատավարձերը «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գույքի օտարման միջոցներից են
- Նաիրիտցիները կսկսեն պայքարել գործարանի վերագործարկման պահանջով