Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակին արժանացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից փախած եզդիներ Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը:
Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտարարվել են այսօր Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նիստի ժամանակ: Մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերին:
«Հանուն ազատ մտքի» մրցանակի հավակնորդների թվում են եղել նաև թուրք ընդդիմադիր լրագրող Ջան Դյունդարը և Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը:
Իրավապաշտպաններ Նադիա Մուրադին և Լամիյա Աջի Բաշարը պայքարում են եզդիների իրավունքների համար, այդ թվում նաև կանանց իրավունքների, ովքեր տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բռնություններից:
Նադիա Մուրադը և Լամիյա Աջի Բաշարը 2014 թվականի ամռանը բռնվել էին Իրաքում ԻՊ գրոհայինների կողմից, այնուհետև նրանց հաջողվել էր փախչել:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
- Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան