Դահլիճն առաջին պահին մտածեց, թե հումոր են անում. Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
«Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ դահլիճն առաջին մոմենտին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում....մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին բոլորդ գիտեք», - այսօր ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որն այդ պահին ԱԺ նիստերի դահլիճում է եղել, երբ ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը:
Նրա խոսքով, այս ողբերգությունը մեր պետության համար «դաժան բան էր»:
«Նրանք, ովքեր մասնակցեցին, բոլորը բռնված են, կալանավորված են: Իմ պատկերացումներով ինչ-որ տեղից որոշակիորեն կարողացել են ինչ-որ բան կազմակերպել»,- ասաց Սահկայնը:
Հարցին, թե դրսի՞ց է կազմակերպվել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
- Հոկտեմբերի 27-ից պետք է դասեր քաղենք. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան