Հոկտեմբերի 27-ը բացահայտված ա. Սուրիկ Խաչատրյան
«Բոլորիս համար էլ պարզ ա, որ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված ա, մարդիկ դատված են», -այսօր Եռաբլուր պանթեոնում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Խաչատրյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմության անդամները հայտարարում են, որ այդ գործը բացահայտված չէ, չկան պատվիրատուները, Խաչատրյանը արձագանքեց. «Ժողովուրդ ջան, գործը բացահայտված ա, մարդիկ մտել են ու մի քանի ժամ հետո նույն մարդիկ ձերբակալվել են: Ըտեղ էլ չբացահայտվելու ի՞նչ կար, չեմ հասկանում: Ի՞նչ կար ըտեղ մութ, որ չգիտենք»:
Հիշեցնենք՝ 17 տարի առաջ, այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։
Այդ օրը զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Ռուբեն Միրոյանը, Արմենակ Արմենակյանը և Լեոնարդ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դահլիճն առաջին պահին մտածեց, թե հումոր են անում. Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
- Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
- Հոկտեմբերի 27-ից պետք է դասեր քաղենք. Շարմազանով