Աշոտյանը չի ուզում հավատալ, որ ԿԳՆ-ից են իր դեմ նյութեր «պատվիրում». «168 Ժամ»
Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասել է. «ԿԳ նախարարի պաշտոնից դուրս գալու պահից հայտարարել եմ, որ կրթության և գիտության ոլորտներին հրապարակայնորեն չեն անդրադառնալու։ Այս մոտեցում դեռ ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, ապա չեմ ցանկանում այս փուլում դրանց հավատալ, քանի որ նման գործելաոճը ԿԳ ներկայիս վարչակազմի կողմից սխալ կլիներ թե՛ բովանդակային, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային առումներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում