Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից երեկ հայտնեցին, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդհետևանքով ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ