Հայաստանն ու Ռուսաստանը արդիականացնում են հայկական T-72 տանկերը
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են իրականացնել T-72 հիմնական ռազմական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր: Տանկերի մոդեռնիզացիան կլինի T-72Б4 մակարդակի, որով «Տանկային բիաթլոն»-ի ժամանակ հանդես են եկել մասնակիցները: «Իզվեստիա» ռուսական պարբերականի հետ զրույցում ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մոդեռնիզացման աշխատանքներն արդեն մեկնարկել են, աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ այս պահին չկան: Խոսքը մի քանի տասնյակ ռազմական տեխնիկայի մասին է:
Աղբյուրը հիշեցնում է, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Հայաստանը տանկերի արդիականացման համար նախատեսում էր պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ:
Հիմնական աշխատանքները կիրականացվեն Հայաստանում, ինչը թույլ կտա հայկական կողմին ավելի քիչ ծախսերով ավելի շատ տանկեր արդիականացնել: Հայկական տանկերը կստանան այնպիսի շարժիչներ, որոնց հզորությունը հասցված է 1130 ձիաուժի առանց ռեսուրսի գերծախսի, ինչը հնարավոր է դարձել հովացման համակարգի կատարելագործմամբ: Բացի այդ Т-72Б4-ը ունի թրթուրավոր շղթա հատուկ դիզայնով, որի շնորհիվ տարատեսակ գրունտային հիմքի վրա ապահովվում է լավագույն կցորդում, ինչն էլ հանդիսանում է տանկի մանևրելու նախապայմանը:
Б4 տարբերակն ունի ժամանակակից բազմալիքային «Сосна-У» նշանոց, ինչը հնարավորություն է տալիս տանկին գործել նաև գիշերային պայմաններում: Բիաթլոնյան տարբերակում տեղադրված է եղել շրջանաձև դիտարկման համալիր, որի միջոցով օրվա ցանկացած ժամի տանկի հրամանատարը կարողանում է հայտնաբերել թիրախները և հայտնել նշանառուին: Այս համալիրը «Կալինա» կրակի կառավարման համակարգի մաս է կազմում, որը տեղադրված է նաև T90MC տանկի վրա: Այն հնարավորություն ունի աշխատել նաև հեռակառավարվող զենքի միջոցով, ինչպես նաև ինքնաոչնչացող զինամթերքների հետ:
«Т-72Б4 և T-90 տանկերը եթե համեմատելու լինենք, ապա բիաթլոնյան տարբերակն գերակայում է T-90-ին, իր հզոր շարժիչի շնորհիվ ունեցած շարժունակությամբ և համեմատաբար թեթև քաշով: Բիաթլոնյան տարբերակն ունի կրակի կառավարման ավելի արդյունավետ համակարգ իր տեսանելիության լավացման և գիշերային մարտ վարելու հնարավորությամբ»,-«Իզվեստիա»-ի հետ զրույցում, նման տեսակետ է հայտնել անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը և հավելել, որ T-90-ն ունի ավելի հաստ պաշտպանիչ շերտ և հեռակառավարվող գնդացիր:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Երևանում անցկացված «ArmHiTec 2016» սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Ուրալվագոնզավոդ»-ի ներկայացրած Т-72Б4 տանկն ուներ հեռակառավարվող գնդացիր: Սա նշանակում է, որ հնարավոր է T-72-ի վրա տեղադրել նման համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան