Մարտին Կեոն. «Մխիթարյանի հետ կապված իրավիճակը մեծ հանելուկ է»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարտին Կեոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Սա մեծ հանելուկ է: Տարօրինակ է, որ թիմը նման խոշոր գումար է ծախսում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, իսկ հետո նրա ծառայություններից չի օգտվում: Հնարավոր է` Ժոզե Մոուրինյոն որոշակի ծրագրեր ունի` Հենրիխ Մխիթարյանի հետ կապված: Այսպես ուզում է հասկացնել, թե որքան ծանրաբեռնված աշխատանք է սպասվում նրան:
Բայց, հնարավոր է, պորտուգալացին գիտակցում է, որ ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ և չի վստահում նրան: Մի մոռացեք, որ Մոուրինյոն վերջին շաբաթների ընթացքում ճնշման տակ էր: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ կարգի ֆուտբոլիստ գնելով և չխաղացնելով` փչացնում ես նրա տաղանդը: Պետք է հասկանալ, որ պարտականություն ունես ֆուտբոլիստի առաջ և նա պետք է դառնա ակումբի նախագծի մի մասը:
Ցավոք, ֆուտբոլում նման դեպքերը շատ են: Ինչպես օրինակ` Անխել Դի Մարիան: Նա ուներ հիանալի ունակություններ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չէր կարողանում նրանից քաղել լավագույնը: Դա Մարիայի ամենաթանկ սխալն էր»,- ասել է Կեոնը: