Ռիբակովի որակազրկման արդյունքում Տիգրան Վ. Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարկել է որոշումը` կապված 2008 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 85 կգ քաշային բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովի վերաբերյալ:
Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի դոպինգ թեստը վերստուգվել է և հայտնաբերվել է մարզիկի կողմից արգելված խթանիչներ օգտագործելու փաստը: ՄՕԿ-ի հրապարակված որոշման մեջ նշվում է, որ մարզիկը և Բելառուսի օլիմպիական կոմիտեն պարտավոր են վերադարձնել արծաթե մեդալը:
Ռիբակովը որակազրկվել է, իսկ գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել: Դրա հիման վրա ՄՕԿ-ը հանձնարարել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային կատարել արդյունքների վերաբաշխում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ներկայացնող Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ով նվաճել էր բրոնզե մեդալ, պաշտոնապես կդառնա օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: