Երկրաշարժ՝ Իտալիայում
Կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Մաչերատա շրջանում: Երկու ժամ անց նույն տեղում գրացվել է երկրորդ ցնցումը՝ 5,9 մագինիտուդով: Կեսգիշերին մոտ կենտրոնական Իտալիայում երրորդ ցնցումն է գրանցվել՝ 4,6 մագնիտուդով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Սեյսմոլոգների տվյալներով, երեկ երեկոյան գրանցել է տարբեր ուժգնությամբ ավելի քան 60 հետցնցում: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, լուրջ ավերածություններ են գրանցվել Վիսսո, Ուսսիտա, Կամերինո, Ֆաբրիանո և մի քանի այլ շրջաններում:
Երեկ երեկոյան կայացած ասուլիսում Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ դեռ մեկ տուծաժի մասին տվյալներ ունեն: Նա Վիսսո շրջանի բնակիչ է, ով վնասվել է տան տանիքի փլուզման հետևանքով առաջին ցնցումի ժամանակ: Ավելի ուժ Ֆաբրիանոյի քաղաքապետը հայտարարել էր, որ իր քաղաքի ութ բնակիչ է տուժել, նրանք ստացել են թեթև վնասվածքներ:
Գիշերը հայտնի էր դարձել, որ Տոլենտինո քաղաքում սրտի կաթվացից մահացել էր 73-ամյա մի տղամարդ, ով, ըստ երևույթին, երկրաշարժի պատճառով շոկային վիճակում է եղել:
Ըստ իտալական Agi կայքի, երկրաշարժի հետևանքով լուրջ վնասվածքեր է ստացել մեկ երեխա, ում տարիքը չի հաղորդվում: