Արտակ Շաբոյանը պաշտոնանկ կարվի. ՀԺ
Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ։ Կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները։ Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ։
Եվ «ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությանն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել։ Հատկապես, որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է և կարճ ժամանակ անց ռեստորան և այլ բիզնես ձեռք բերել»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում