ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին
«Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլիից: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամ»:
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Այո, ես կարծում եմ, և վստահ եմ, որ այդ ուղղությամբ տոմսերը լինելու են նաև այդ գնով՝ 10 հազար դրամով»,-ասաց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի այդ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ու հետադարձ ուղղությամբ թռիչքներ է իրականացնելու: Ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:
Նա մանրամասնեց, որ չվերթներն իրականացվելու են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են շուրջ 180 ուղևորի համար:
«Բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ: Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք էլինի դրա ցածր գինը»,-ասաց նա:
ՔԱԳՎ պետի խոսքով, նախատեսվում է զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան:
«Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Մենք օրենքում փոփոխություններ արեցինք ու վերացրեցինք պետտուրքն այդ օդանավակայանից մեկնող ուղևորների համար, Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանաջը»,-ասաց նա:
Ս. Ավետիսյանի խոսքով, այս պահին հայկական կողմը բանակցություններ է վարում մի քանի ավիաընկերությունների հետ:
«Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը շուկա մուտք գործելուց պետք է հասկանա, թե ինչքան պահանջարկ ունի: Այս պահի դրությամբ, որ Ռուսաստանի շուկան թե արտագնայի, թե ներգնայի համար թիվ մեկ է ու կմնա շատ երկար: Այդ պատճառով «Պոբեդա»-ի մուտքով է լինում «Շիրակի» վերագործարկումը»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ուղղությունների դեվերսիֆիկացում կլինի:
Վարչության պետը չբացառեց, որ այս ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա իր ազդեցությունը կթողնի տոմսերի գների վրա:
«Բայց էլի եմ կրկնում, սա այլ տեսակի պրոդուկտ է, այլ սեգմենտ է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
- Ավիատոմսերի գներն էժանանալու են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին