
Ընկել ենք ջունգլիների մեջ ինչ-որ վայր, որ թողենք՝ կփորձեն մեզ հոշոտել. Մանվել Գրիգորյան
«Շփման գծում լարվածություն միշտ էլ լինում է: Լարվածությունը 1989 թվականից է: Պետք է հասկանանք մեր տարածաշարջանի կարևորությունը, մեր կարևորությունը ու մեր թշնամիների»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով շփման գծում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածության մասին հարցին:
Նա համոզված է, որ հայ ժողովրիդ փրկությունը միասնության մեջ է. «Մոստեր չվառել: Պարզ է թերություններ կան, սխալներ կան, ջղայնանալ կա, վիրավորվել, վիրավորել կա, բայց պետք է լինի չափավոր, որովհետև մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս: Ընկել ենք ջունգլիների մեջ ինչ-որ վայր, չորս յանը, որ թողենք, կփորձեն մեզ, մեր երեխաներին հոշոտել»,- ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այսօր հայկական բանակը կայուն է, մարտունակ, կարողանում է զսպել թշնամուն:
«Բայց իրենք փորձելու են վնասել: Մեկ ա վնասելու են, քարով էլ լինի՝ խփելու են, որ վնասեն»,- նշեց Մ. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին