Դրա մեջ վատ բան կա՞. Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր համարում է իր անդամակցումը ՀՀԿ-ին, նշեց. «Հնարավոր է, եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»:
Հարցին՝ արդյոք չի՞ վախենում, որ կարող է գործիք լինել Հանրապետական կուսակցության վերարտադրման համար, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ գործիք, թե ոչ, բայց այսօր շղթա է գործում: Այո, ամեն մեկը գործիք է այդ շղթայի մեջ, որպեսզի զարգանա այդ շղթան՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը և բոլոր ոլորտները»:
Նախարարի խոսքերով՝ դրանում վատ բան չկա, որ իրենց արդյունավետ աշխատելու դեպքում օգտվի ՀՀԿ-ն: «Եթե Հանրապետականն ուզում է, որ ինչ-որ բան զարգանա, դրա մեջ վատ բան կա՞»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին