Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը կլուծարվի
Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ նախագծային փաթեթ:
«Մեր ծրագրում առկա է պետական տեսչությունների, ինչպես նաև կրճատումների վերաբերյալ: Մենք սպասում ենք և պայմանավորվել ենք ձեզ հետ, որ այդ ուղղությամբ առաջարկություններ կներկայացնեք: Բայց այս պահին արդեն լուծումներ կան, որոնք պետք է կատարենք»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց վարչապետը:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հարցրեց՝ ում են անցնելու տվյալ տեսչության գործառույթները:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բանն այն է, որ մեզ մոտ արդեն բավականին երկար ժամանակ գործում է տեսչական բարեփոխումների խումբ, ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները: Մի շարք գործառույթներ ընդհանրապես հնացած են: Կառավարության ծրագրի համապատասխան՝ այն գործառույթները, որոնք ընդհանրապես երկրին, բիզնեսին օգուտ չեն տալիս, վերացվում են, իսկ այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են: Տվյալ պարագայում խոսքը վերաբերվում է գյուղտեխնիկայի պետհամարանիշները, վարելու և օգագործելու իրավունքը տրամադրելուն: Կարծում ենք, որ դա կարող է անել հենց ոստիկանությունը: Այնպես որ, այդ մասով գործառույթները տալիս ենք ոստիկանությանը, իսկ մյուս բոլոր գործառույթներն ուղղակի վերացնում ենք»:
Իր հերթին, Կարեն Կարապետյանն Առաքելյանի հետաքրքրվեց՝ տվյալ տեսչության գործառույթներն իրեն բավարարո՞ւմ էին: Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ ինքը ևս այն լուծարելու նպատակ ուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին