Ընդերքօգտագործման ոլորտում պետք է վերացվեն հնարավոր արհեստական խոչընդոտները. վարչապետ
Հայաստանում ընդերքօգտագործման այն ոլորտում, որտեղ հնարավոր է ներգրավել ներդրումներ, պետք է վերացվեն հնարավոր արհեստական խոչընդոտները: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հող օգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքը ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերք օգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում ինքը հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Պետք է այդ դաշտը կարգավորենք և իրեն մենակ չթողնենք այդ խնդիրները լուծելու»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին