Վարչապետը հանձնարարեց 2017թ. բյուջեի նախագծին մոտենալ մաքսիմալ ուշադիր
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դիմելով նախարարության անդամներին՝ վարչապետը նշեց. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել է ձեր ոլորտների բյուջեները»:
Կարեն Կարապետյանը նաև ասաց, որ անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական, քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրժեշտության մասին: «Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ ու պատրաստվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան