
Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար հրաժարական տվեցի. Սյունիքի նախկին մարզպետ
Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով:
«Ես առողջական խնդիրներ ունեմ, դրա համար էլ հրաժարական տվեցի», -նշեց նախկին պաշտոնյան:
Հարցին, թե չի՞ նեղացել Հանրապետական կուսակցությունից, որ պաշտոնից զրկվեց և արդյոք հնարավոր է ընտրություններում չաջակցի հարազատ կուսակցությանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ մի խնդիր չկա, ընտրությունը ես ինքս եմ կազմակերպելու, որևիցե մեկից նեղացվածություն չունեմ, ժամանակը կգա, ընտրությունները ես ինքս էլ կկազմակերպեմ»: