Չի եղել մի դեպք, որ մեր քաղաքացուն մենք հանձնենք. փոխոստիկանապետ
Անցած տարի Հայաստան ենք տեղափոխել 44 անձ, որոնցից երեքը տասնամյակներ առաջ սպանություն կատարած անձիք են եղել: Այս պահի դրությամբ այս տարի 37 անձ ենք տեղափոխել,- Ազգային ժողովում հայտարարեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նա ներկայացնում էր 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիր (կից վերապահումով) վավերացնելու մասին հարցը:
Հիմնական գործառույթները իրականացվում են ՌԴ իրենց կոլեգաների հետ, տեղափոխում են նաև ոչ ԱՊՀ անդամ երկրներից (Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա և այլն)՝ 1957 թ. Հանձնման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի համաձայն:
«Չի եղել մի դեպք, որ մեր քաղաքացուն մենք հանձնենք, որը հանցագործությունը կատարել է ԱՊՀ անդամ այլ պետության տարածքում»,- ընդգծեց Հունան Պողոսյանը:
Ներկայացված վիճակագրության համաձայն, 2015-ին 152 հոգի միջպետական հետախուզման մեջ գտնվող անձ են հայտնաբերել, ընդամենը 10 անձ են հանձնել: Այս տարի այս պահի դրությամբ 128 անձ են հայտնաբերել, հանձնել են երեքին:
«Հանձնված բոլոր քաղաքացիները եղել են տվյալ պետության քաղաքացիներ, մնացածը մեր հայրենակիցներն են, ովքեր այս կամ այն պատճառով տևական ժամանակով գտնվել են կոնկրետ երկրում, այնտեղ կատարել են հանցագործություն, գտնվել են միջազգային կամ միջպետական հետախուզվում մեջ տվյալ երկրի իրավապահ մարմինների կողմից: Ոչ մի պարագայում նրանց չենք հանձնում, սահմանադրական արգելք կա»,- ասաց Հունան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան