Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմը «Օսկար»-ի հավակնորդների թվում է
Լոս Անջելեսում ապրող հայ կինեմատոգրաֆիստ Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) ֆիլմն ընգրկվել է «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում: Այս անվանակարգում ընդգրկված է ևս 9 ֆիլմ: Ֆիլմերը ներկայացրել են արտադրող ընկերությունները: Այս մասին տեղեկանում ենք «Օսկար»-ի պաշտոնական կայքից:
«Տան մյուս կողմը» ֆիլմն այն մասին է, թե ինչպես 2015-ին մի թրքուհի պարզել է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում այդ փաստը: Այս վավերագրական ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է, մի պատմություն, թե ինչպես է ցեղասպանության փորձառությունը երկուստեք ալիք-ալիք տարածվում ապագա սերունդների վրա:
Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Այդ մեծ ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ցանկացել է ֆիլմ նկարահանել ոչ թե կոնկերտ Հայոց ցեղասպանության, այլ ավելի շատ լինի մարդկային պատմության, մարդկային տանջանքի պատմության մասին և ավելի շատ ուղղված լինի օտարներին: Նարեն նկարահանում է «Տան մյուս կողմը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան պրեմիերան այս տարվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին