UNICEF-ը հայտնել է Սիրիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով 22 երեխայի մահվան մասին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հայտնել է, որ սիրիական Իդլիբ քաղաքում դպրոցին ուղղված ավիահարվածները 22 աշակերտի և 6 ուսուցչի կյանք են խլել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, այս մասին ասված է հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն էնթոնի Լեյքի հայտարարությունում:
Տվյալներ այն մասին, թե ինչ հարձակման հետևանքով են զոհվել երեխաները, UNICEF-ի հայտարարությունում չկան:
Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպից 40 կիլոմետր հեռավորության վրա: 2015 թվականի մարտից ի վեր քաղաքը տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինների հսկողության տակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան