Ագնեշկա Ռադվանսկա. «Երբ տեսնում ես, որ միայն դու չես պարտվել, դա մի քիչ օգնում է»
WTA-ի ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնուհի Ագնեշկա Ռադվանսկան մեկնաբանել է այժմյան մրցաշարում իր առաջին հաղթանակը Գարբինյե Մուգուրուսայի նկատմամբ։
«Թայ-բրեյքում հաղթանակը շատ օգնեց, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել երկու սեթում։ Լավ խաղ ցուցադրեցի, բայց նույնիսկ այդ դեպքում շատ լարված պայքար ստացվեց։ Այնպես որ, շատ-շատ ուրախ եմ, որ հանդիպումն ավարտվեց իմ օգտին։
Իմ առաջին խաղից հետո տեսա, որ մյուս հանդիպումը նույնպես համառ պայքարում է անցել պարտված կողմի համար։ Երբ տեսնում ես, որ միայն դու չես պարտվել, դա մի քիչ օգնում է։ Բոլորն էլ գիտեն, որ այստեղ մեկ խաղից հետո ոչինչ դեռ որոշված չէ, ուստի անհրաժեշտ է շարունակել պայքարել»,- Ռադվանսկայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում