Գվարդիոլա. «Կոմպանին ընդմիջմանն ասաց, որ այլևս չի կարող խաղալ»
«Մանչեսթեր Սիթիի» բազմաչարչար կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին կրկին վնասվածք է ստացել։ «Քաղաքաբնակների» ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում ընդգրկվել էր հիմնական կազմում, սակայն ընդմիջումից անմիջապես հետո փոխարինվել է։
«Ընդմիջմանը Վենսանն ասաց, որ այլևս չի կարող խաղալ»,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Ավելացնենք, որ այս խաղը բելգիացու համար անընդմեջ երկրորդն էր, որում նա ասպարեզ մտավ մեկնարկային կազմում։ «Սաութհեմպտոնի» հետ կիրակնօրյա խաղը 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջինն էր Պրեմիեր լիգայում ապրիլից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում