«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սիթիին» Լիգայի գավաթի խաղարկությունում
«Մանչեսթեր Յունայթեդը» 1։0 հաշվով հաղթեց Խոսեպ Գվարդիոլայի թիմին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում ու անցավ հաջորդ փուլ։
Ժոզե Մոուրինյոն որոշել էր խաղադաշտ դուրս բերել հիմնական կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի, իսկ ահա Գվարդիոլան ավանդաբար վստահել էր պահեստայիններին։
Առաջին կես ժամը կարելի է մոռանալ։ Թիմերը դարպասներին հարվածներ չկատարեցին ու ընդհանրապես պահ չստեղծեցին։ Առաջին հնարավորությունն առաջին խաղակեսի վերջում ուներ Ռեշֆորդը։ Այնուհետև պատասխան պահ ունեցավ Իխենաչոն, որին խանգարեց այդ խաղում իրեն հիանալի դրսևորած Ռոխոն։
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց խլել նախաձեռնությունը։ Մոուրինյոյի թիմը գոլը խփեց 54-րդ րոպեին։ Իբրահիմովիչը մրցակցի խաղացողից ստացավ գնդակը և ուղարկեց դեպի կենտրոն՝ Մատային, ով 10 մետր հեռավորությունից գրավեց «Սիթիի» դարպասը։ «Մանչեսթեր Սիթին» պետք է առաջ գնար, սակայն «ՄՅու»-ն դեռ երկար ժամանակ շարունակում էր ճնշում գործադրել։
Գվարդիոլան այնուհետև որոշեց խաղադաշտ մտցնել Ստեռլինգին ու Ագուերոյին, սակայն այդ քայլն արդյունք չտվեց։ Գնդակը գործնականում չէր հասնում Ագուերոյին, իսկ Ստեռլինգը պարբերաբար կորցնում էր այն եզրերում ու կենտրոնում։
Մոուրինյոն փոխարինումներ չկատարեց, որոնք միտված կլինեին պաշտպանության ամրապնդմանը։ Նա խաղադաշտ մտցրեց Շնեյդերլենին, իսկ նրա խաղացողները վստահորեն պաշտպանվում էին ու վերահսկում խաղը մրցակցի կիսադաշտում։ Այս հանդիպման ընթացքում պահեր այլևս չեղան։ Դաշտի տերերը կարողացան դիմանալ ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում