Մուգուրուսա. «Ցնցող է, որ Սվետան դեռ ուժեր ունի»
«Ռոլան Գարոսի» չեմպիոնուհի Գարբինյե Մուգուրուսան մեկնաբանել է իր երկրորդ պարտությունը Սինգապուրում ընթացող WTA-ի ամփոփիչ մրցաշարում։ Հիշեցնենք, որ Ագնեշկա Ռադվանսկայից 6։7, 3։6 հաշվով կրած պարտությունից հետո նա կորցրել է խմբից դուրս գալու հնարավորությունը։
«Ինձ համար դժվար է այս խաղից եզրակացություններ կատարել։ Իմ կարծիքով՝ երկուսս էլ լավ խաղ ցուցադրեցինք, բայց նա հաղթեց։ Հնարավոր է՝ կարևոր պահերին կարող էի ավելի լավ խաղալ։
Այս կորտը շատ հարմար է իմ մրցակցին, ուստի նրա հետ շատ դժվար է խաղալ այստեղ։ Այո, այստեղ բոլորի հետ է դժվար, բայց դեռ անցած տարի ինձ թվաց, որ հատկապես նրա հետ խաղալն է շատ դժվար։
Չեմ կարող ասել, որ խմբային ձևաչափն ինչ-որ կերպ խանգարել է ինձ։ Չէի մտածում, որ անպայման պետք է հաղթեմ՝ կիսաեզրափակիչ մտնելու հնարավորություն ստանալու համար։ Առանց դրա էլ ուզում եմ հաղթել, անկախ ձևաչափից։
Կուզնեցովայի հետ վերջին խաղը շատ դժվար էր։ Ես տեսել եմ, թե ինչպես է նա այստեղ խաղում։ Ուրախ եմ Սվետայի համար։ Նրա հետ հաճախ ենք մարզվում, և ես տեսա, թե ինչպես է նա պայքարում։ Տպավորում է, որ դեռ ուժեր ունի»,- Մուգուրուսայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում