Սվետլանա Կուզնեցովա. «Պլիշկովայի հետ խաղի մեկնարկում սկսեցի խնայել ինձ»
Սվետլանա Կուզնեցովան Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ 3։6, 6։2, 7։6 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ խաղի սկզբում խնայել է իրեն։ Սակայն, ըստ Կուզնեցովայի, նման մտքերն անհրաժեշտ է միանգամից հեռու վանել։ Հիշեցնենք, որ ռուս թենիսիստուհին ժամկետից շուտ ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը Սինգապուրում ընթացող WTA-ի ամփոփիչ մրցաշարում։
«Ես սկզբում կարծես խնայում էի ինձ,- Կուզնեցովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նման բան չի կարելի անել։ Կարևոր չէ, թե ինչի միջով ես անցել, քանի դեռ թենիսիստ ես, չպետք է քեզ խնայես։
Որոշեցի հեռու վանել նման մտքերը և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ասել էր մարզիչս։ Կենտրոնացա գնդակի խաղարկումների վրա ու բրեյք արեցի։ Հետո տեսա, որ մրցակիցս սկսել է կասկածել իրեն։ Եվ այդ ժամանակ զգացի, որ շատ ավելի լավ եմ խաղում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում