Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը երկրորդ փուլի ուղեգրեր նվաճեցին
Ավարտվեց շախմատի «Corsican Circuit 2016» մրցաշարի առաջին փուլը: Հիմնական մրցաշարից նոկաուտ համակարգով անցկացվող երկրորդ փուլի ուղեգրեր նվաճեցին 12 շախմատիստներ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ուղեգրեր նվաճած շախմատիստների ցանկում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը: Այստեղ նրանց միացան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:
Համաձայն վիճակահանության` 1/8 եզրափակչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Օնիշչուկը, իսկ Տիգրան Ղարամյանն ուժերը կչափի Դանիելե Վոկատուրոյի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում