Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելառուսի ընտրանու հետ
Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կայացավ Բելառուսի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր հավաքականը Սարո Գալստյանի գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով, սակայն հանդիպման նախավերջին րոպեին տանտերերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ այս 2 հավաքականների միջև կայացած առաջին խաղում Բելառուսի ընտրանին հաղթել էր 9:2 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում