Միջպետական հետախուզման ոլորտում ստեղծել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ
ԱԺ վավերացմանն է ներկայացվել 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը կից վերապահումով:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր խորհրդարանում ներկայացնելով հարցը, նշեց, որ պայմանագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը և Ուկրանինան, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են վերապահումներով:
Պայմանագիրը ստորագրվել է՝ գիտակցելով մարդու և քաղաքացու օրինական իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ հիմնվելով միջազգային պայմանագրերով վավերացված դրույթների վրա և առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով:
Հունան Պողոսյանը նշեց, որ պայմանագրի նպատակն է իրականացնել օպերատիվ հետախուզական, փնտրողական, տեղեկատվական-վերլուծական և այլ միջոցառումներ, որոնք ուղղված են հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող քրեական պատժի կրումից խուսափող անձանց հայտնաբերելուն, ձերբակալելուն և կալանավորելուն, հանձնման կամ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Բացի այդ, այն նպատակ ունի պարզել դատական որոշումների իրականացումից խուսափող անձանց գտնվելու վայրը, անհայտ կորած կամ ազգականների հետ կապը կորցրած անձանց գտնվելու վայրը, իր մասին հավաստի տվյալներ հաղորդելու անընդունակ մարդու անձը և այլն:
Պայմանագիրը, ըստ փոխոստիկանապետի, հնարավորություն է ընձեռում կողմերին ստեղծել անձանց միջպետական հետախուզման ոլորտում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան