ՔԱԳՎ պետին ավիաոլորտի ներկա վիճակը չի բավարարում
ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի կողմից գերմանական հայտնի ավիաընկերությունից կաշառք պահանջելու մասին լուրերը վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը զավեշտալի խոսակցություն է համարում:
«Ես դա անիմաստ եմ համարում, որովհետև ո՞նց եք պատկարեցանում ռեալ կյանքում «Լուֆթանզիա»-ի նման ընկերությունից կաշառք ուզել որևէ երկրում: Դա անլուրջ է»,-ասաց նա:
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՔԱԳՎ պետը նաև ասաց, իրեն չի բավարարում բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարած երկրի ավիաոլորտի վիճակը:
«Ոչ, չի բավարարում: Թող ոչ մեկին չթվա, որ ես ասում եմ՝ Հայաստանում ավիատոմսերի գները ցածր են, շուկան դիվերսիֆիկացված է: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ակտիվ աշխատում ենք, աշխատելու ենք, ավիատոմսերը էժանանելու են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու դրանք չէժանացան մի քանի տարի առաջ, ի՞նչն էր խանգարում, Ավետիսյանն ասաց՝ բաց երկնքի մասին հայտարարելուց հետո ժամանակ է պետք, որպեսզի աշխարհին հասնի իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը:
«Վրաստանը բաց երկնքի մասին հայտարարել է մոտ 10 տարի առաջ, մենք ուշացել ենք: Կարծում եմ, պտուղները հիմա Հայաստանում տեսանելի են: Ես ասում եմ, տոմսերն էժան չեն, բայց եկեք ընդունենք, որ դրանք էժանացել են: Այո, աշխատելու տեղ կա, բայց այնպես էլ չի, որ ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
- Ավիատոմսերի գներն էժանանալու են
- «Պոբեդա»-ն Մոսկվայից Գյումրի չվերթներ է իրականացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում