Էլ ի՞նչ է մնացել վերացնելու, որ պաշտպանենք. Ամիրյան
«Երեկ երեկոյան տեղեկացա Երևանում տպարանի շենքի քանդման մասին, ցավոք սրտի այդ շենքը ներառված չէր պաշտմամշակութային հուշարձանների ցանկում, և ուներ սեփականատեր, ով որոշել էր քանդել և նոր շենք կառուցել»,-այսօր «Welcome To Armenia 2016» հայաստանյան տուրիզﬕ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե շենքը պատմամշակութային արժեք էր իրենից ներկայացնում, նա ասաց. «Դրա հետ կապված այդքան էլ համամիտ չեմ, շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում: Այո, սխալ ենք արել, որ վերացրեցինք հին Երևանը, մեղավորներին պետք է պատժել: Այսօր էլ ի՞նչ է մնացել վերացնելու, որ պաշտպանենք: Ցավում եմ տպարանի շենքի համար, քանի որ ես մեծացել եմ այդ փողոցի վրա, բայց ինչ կարող ենք անել, դա սեփականատիրոջ որոշումն էր»:
Հարակից հրապարակումներ`
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը