Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի (նախկին առաջին տպարան) շենքի պայթեցման հետ կապված դիմել է վարչապետի օգնականներին՝ «քանի որ երևանցիները քաղաքային իշխանություն չունեն»։
«Ես իմ կողմից գրել եմ, դուք էլ միացեք:
Այսօր (հոկտեմբերի 27) տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ բողոքի և զայրույթի ալիք բարձացրեց: Օրը ցերեկով պայթեցվեց Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:
Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով և բնապահպանությունով:
Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել և այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել:
Երկրորդը, էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց և մնացածից, ասում են, որ նույնիսկ հարևաններին չեն զգուշացրել:
Այսօրվա Երևանի քաղաքային իշխանություններին դիմելը անիմաստ է, այդ պատճառով պահանջում եմ, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի և փրկվի շենքի դեռ մնացած մասը»,- գրել է ճարտարապետը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Գերակա շահի որոնումներով
- Հուշարձանների ցուցակը՝ Պեպոյի բարաթ
- Թանգարանների երկիր Հայաստանս
- Մշակույթի նախարարությունն իրեն մեղավոր չի զգում ու լիովին բավարարված է
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին