Brussels Airlines ավիաընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի շուկան
Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը իրենց ծրագրերը հաստատել են Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:
ՔԱԳՎ մամուլի խոսնակի փոխանցմամբ, ընկերությունը նախատեսում է նաև 2017 թվականին անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունել է բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Մարտիրոսյանը՝ էժան ավիատոմսերի, Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
- ՔԱԳՎ պետին ավիաոլորտի ներկա վիճակը չի բավարարում
- ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին
- Ավիատոմսերի գներն էժանանալու են
- Երևան-Բրյուսել առաջին ուղիղ չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին
- Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ կգործի