Էնֆիաջյան. Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողներին հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն այսօր էլ քաղաքականության մեջ է:
«Նա ԱԺ պատգամավոր է»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց նա:
«ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժեր հայտ ներկայացրեցին մրցակցելու, պայքարելու: Բայց մենք ինքներես տեսնում ենք, ինչքան էլ փորձում են մրցունակ ներկայացնել ու ցույց տալ, իրականությունը, ընտրություններից հետո պատկերը լրիվ այլ է»,-ասաց նա:
Նրա խոսքով, «Հայաստանի Հանրապետությունում Գագիկ Ծառուկյանը այն բացառիկ անձն է, որի անձի շուրջ տեղի ունեցավ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, առաջիկայում ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնելու և միասնական ուժերով գնալու և պայքարելու՝ երկրում ստեղծված մի շարք խնդիրներ լուծելու նկատառումներով, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը, մեծ հաշվով, անփոխարինելի է»:
Ի դեպ, նա ԲՀԿ-ն համարում է Հայաստանի ամենամրցունակ ու ուժեղագույն քաղաքական միավորներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը շատ վատն է. Լևոն Զուրաբյան
- Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել. Արմեն Ռուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին
- Ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա. Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
- Գագիկ Ծառուկյանը հնարավոր է համարում իր վերադարձը քաղաքականություն
- Ակցիա՝ Ծառուկյանի վերադարձի պահանջով
- Մարզերում մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել. Մ.Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան