«Made in Italy». Իտալական խոհանոցի շաբաթ՝ 100-ից ավելի երկրներում
Աշխարհի 105 երկրներում նոյեմբերի 21-27-ը կանցկացվի իտալական խոհանոցի շաբաթ: Այդ ծրագրի շրջանակներում տեղի կունենա 1300-ից ավելի թեմատիկ միջոցառումներ:
«Russia Today»-ի փոխանցմամբ, այս նախաձեռնությունն ուղղված է արտերկրում Made in Italy արտադրանքի առաջխաղացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իտալական մթերքների վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը:
Իտալական խոհանոցի շրջանակներում ծրագրվում է 173 կոնֆերանս, հանդիպումներ իտալացի շեֆ-խոհարարների հետ, քննարկումներ իտալական ավանդական խոհանոցի մասին, 150-ից ավելի դասընթաց, ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև 32 թեմատիկ ցուցադրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան