Գագիկ Մինասյան. Մենք պետք է ապահովենք տնտեսական աճ ստեղծված իրավիճակում
Բյուջեի դիֆիցիտը հաջորդ տարի ավելի քիչ կլինի, քան այս տարի: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Որոշակիորեն նվազ կլինեն եկամուտներն ու ծախսերը, քան նախատեսված են այս տարվա համար»,-ասաց նա:
Ստեղծված իրավիճակում ԱԺ Ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է ծրագրերին տրվող կոշտ գնահատականները:
«Պետք է իրականացնենք քայլեր, որպեսզի մեր հանրային ֆինանսների կառարավարման արդյունավետությունն էլ ավելի բարձրանա: Մենք պետք է ապահովենք տնտեսական աճ ստեղծված իրավիճակում»,-ասաց նա:
Մինասյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են